Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:17

Մամուլի տեսություն. Սեյրան Սարոյանը վաճառել է սեփական հիվանդանոցը, Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց «հաճախորդի» դերից

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության սեփականատերն է։ Տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն անհանգստություններ ուներ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, շարունակվելո՞ւ է արդյոք ԲԿ-ի գործունեությունը, թե՞ այլ նպատակով են օգտագործելու շենքը։ Սակայն վերջերս տեղեկացրել են, որ հիվանդանոցը կշարունակի գործել»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմից մեկ տարի անց տարածաշրջանային մակարդակով ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեման։ Ըստ այդմ, Թուրքիան փորձում է ակտիվորեն առաջ մղել Հարավային Կովկասում 3+3 ձևաչափով համագործակցության 6-ակողմ հարթակ ստեղծելու իր առաջարկը։ Բայց հարկ է նկատել, որ խնդիրը ոչ այնքան համագործակցության ձևաչափն է, որքան թե ինչ պայմաններով տեղի կունենա Հարավային Կովկասում նախատեսվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, ու այդ կապակցությամբ ինչպիսի իրավապայմանագրային դաշտ կստեղծվի»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Մեղրիի ընտրություններից հետո ավագանու 15 մանդատից 6-ը բաժին է ընկել «Հանրապետություն», 5-ը՝ ՔՊ, 2-ական մանդատ՝ Ազատական եւ «Ապրելու երկիր» կուսակցություններին։ Որեւէ ուժ չի ստացել բացարձակ մեծամասնություն, իսկ համայնքի ղեկավարի ընտրությանը 8 կողմ է հարկավոր։ Երեկ մեզ հետ զրույցում ՔՊ թեկնածու, համայնքի ղեկավարի ԺՊ Արարատ Թումանյանն ասել էր, թե բանակցում են բոլորի հետ, որ ՔՊ-ից լինի համայնքապետը՝ «բանակցությունները դրական ընթացք ունեն»։ Սակայն պարզվեց, որ նա փորձել է ցանկալին իրականության տեղ անցկացնել: Երեկ համաձայնության եկան «Հանրապետությունը» եւ Ազատականը` պայմանավորվելով 5 տարվա պաշտոնավարումը կիսել․ 2,5 տարի՝ մեկը, 2,5՝ մյուսը»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «2021 թ. առաջին կիսամյակի ամփոփված տվյալներով` Հայաստանում ծնվել է 17.211 երեխա, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 15.893 էր: Աճն էական է եւ շատ նշանակալի նախորդ՝ ճգնաժամային տարվա երկրորդ կիսամյակից հետո: Հայաստանից արտագաղթի որոշակի հոսքի պայմաններում նման ցուցանիշի գրանցումը խոստումնալից ու ուրախացնող հանգամանք է: Նշանակալից է նաեւ մեկ այլ ցուցանիշ` այս տարվա 8 ամիսներին արձանագրվել է 14.359 ամուսնություն: Այս թվերն առաջին հերթին վկայում են մեր ժողովրդի ամուր կամքի եւ պայքարող ոգու մասին, հաստատում 44-օրյա պատերազմից հետո արարելու եւ նորովի հզոր Հայաստան կառուցելու վճռականությունը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Արմավիրի Բամբակաշատ համայնքում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եղբոր հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Դավթյանին ցավակցելու է գնացել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ներկաներից մեկից տեղեկացանք, որ Փաշինյանը երկար չի մնացել, մտել եւ արագ դուրս է եկել` չի շփվել որեւէ մեկի հետ: Իսկ Դավթյանի եղբայրը մահացել է կորոնավիրուսից»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+