ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել՝ ըստ որի Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Հրամանագրում, մասնավորապես նշված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Պարույր Հովհաննիսյանին հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»:
Նշենք, որ Պարույր Հովհաննիսյանը 2016թ-ից Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր:
Փաշինյանը պարզաբանել է հոգևորականների մասին ԱԱԾ-ից օպերատիվ տվյալներ ստանալու վերաբերյալ իր խոսքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հոգևորականների վերաբերյալ տվյալներ ստանալու մասին իր հայտարարությունը: Facebook-յան իր էջում գրառման...