Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:18

Երևանում բացվել է Վատիկանի դեսպանություն

Երևանում բացվել է Վատիկանի դեսպանություն

Երևանում տեղի է ունեցել Վատիկանի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը։ Առաքելական Նվիրակության բացման արարողությանը ներկա էր Վատիկանից պաշտոնական պատվիրակություն՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Նորին Գերազանցություն Էդգար Պենյա Պառայի գլխավորությամբ:

Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ Սուրբ Աթոռն առաքելական նվիրակություն է բացում առաջին քրիստոնյա երկրում, որն ազդարարում է Հայաստան- Սուրբ Աթոռ համագործակցության նոր փուլի սկիզբը։

Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռին Հայոց ցեղասպանության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում որդեգրելու և նման ոճրագործությունների կանխարգելման գործընթացում ներդրում ունենալու համար։

«Բարձր եմ գնահատում նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձաման կոչը»,- ասաց ԱԳ նախարարը։

Տեղեկացնենք, որ միջոցառմանը հրավիրված էր նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նշենք, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի փոխհարաբերությունները պահպանվում են ամենաբարձր մակարդակով:

Սեպտեմբերին կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Իտալիա, որտեղ նա հանդիպում է ունեցել նաև Հռոմի Պապի հետ:

Ավելի վաղ, 2016-ին Հռոմի Պապն «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով Հայաստանում էր, իսկ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 12-ին, Սուրբ Պետրոս տաճարում հայ հավատացյալներին նվիրված պատարագին Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության մասին միանշանակ հայտարարություն էր րել։ Նա ասել էր, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»։

«Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», պատուհասել է ձեր իսկ՝ հայ ժողովրդին»,- հայտարարել էր Հռոմի Պապը։

Նա անթույլատրելի էր համարել չարիքը թաքցնելը կամ ուրանալը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+