Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:45

Ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի աշխարհաքաղաքականության մոդելավորումն է. Փաշինյան

Ժամանակակից աշխարհը ոչ ժամանակակիցից տարբերվում է նրանով, որ ժամանակակից աշխարհը մոդելավորման աշխարհ է, որտեղ ամեն ինչ մոդելավորված է ու աշխատում է այդ տրամաբանությամբ։ Այս մասին Դիլիջանում կայացած «Մտքերի գագաթնաժողովին» ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքականությունը կարող է որոշակի մոդելավորման տրվել, որովհետև այն նման է մակընթացությունների, որոնք պարբերաբար տեղի են ունենում։

«Երբ աշխարհը մոդելավորվում է Հայաստանի կողմից, երկիրը սկսում է ավելի լավ հասկանալ այս աշխարհը, ավելի մեծ մասնակցություն ունենալ գործընթացների կառավարմանը` այդ գործընթացները մեզ համար դարձնելով ավելի կանխատեսելի: Եթե իրավիճակին նայեք աշխարհաքաղաքական տեսանկյունից, ապա այս հարցում անհրաժեշտ է նաև մոդելավորում, քանի որ այլապես հաճախ մարդիկ պարզապես չեն կարողանա հասկանալ և գնահատել, թե ինչու է այս ամենը տեղի ունենում»,- ընդգծեց կառավարության ղեկավարը;

Ըստ Փաշինյանի՝ մոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե այդ երևույթները ինչու են ինչպես են տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում դրանք արդեն դառնում են կանխատեսելի պրոցեսներ։

Վարչապետի կարծիքով՝ այսօր ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի մտքերի գագաթնաժողովում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է և ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում։

«Շատ կարևոր է, որ միտքն այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի, և պատասխաններ տա, որովհետև դրանք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար։ Հայաստանի ապագան լինելու է կանխատեսելի և կառավարելի՝ գլոբալ առումով տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Երբ մարդկությունը չգիտի, թե ինչու են տեղի ունենում որոշակի իրադարձություններ, նա այդ իրադարձություններն ընկալում է որպես ողբերգություն, բայց երբ այս գնահատականն ընկալվում է, այդ բոլոր գործընթացները դառնում են վերահսկելի»,- հավելեց Փաշինյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 23-24-ը Դիլիջանում անցկացվում է «Մտքերի գագաթաժողով», որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Բացի վարչապետից, միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մտքերի գագաթնաժողովը» միավորում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային գործիչների ամբողջ աշխարհից: Այն յուրահատուկ հարթակ է մտքերի, գիտելիքների և փորձի փոխանակման համար, որի հիմնական նպատակն ամբողջ աշխարհում կարևոր խնդիրների վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումն է: Այս տարի գագաթնաժողովը կանցկացվի «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» կարգախոսով: Լիագումար նիստերը կկենտրոնացվեն երկու հիմնական թեմաների շուրջ՝ աշխարհում և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների զարգացում և տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ արհեստական բանականություն և կենսատեխնոլոգիա 21-րդ դարում:

Հաշվի առնելով աշխարհում համաճարակային իրավիճակը՝ որոշ մասնակիցներ կմասնակցեն առցանց գագաթնաժողովին: Այս տարվա գագաթնաժողովի մասնակիցների թվում են պետությունների նախկին ղեկավարներ, միջազգային հեղինակավոր ուղեղային կենտրոնների ղեկավարներ, միջազգային կազմակերպություններ, հայտնի տեխնոլոգիական ընկերություններ, աշխարհահռչակ համալսարանների դասախոսներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+