ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ:
Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի հայ-ռուսական հարաբերություններին՝ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում։ Կլինի զրույց, ապա աշխատանքային ճաշ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է ТАСС-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել Աֆղանստանի հարցով G20-ի (G20) խմբի արտակարգ գագաթնաժողովին, որը տեղի կունենա երեքշաբթի՝ տեսակոնֆերանսային ձևաչափով։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ դա կապված է խորհրդարանի աշխատանքի մեկնարկի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր նախատեսվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






