Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:59

Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է. Սաղաթելյան

Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ,«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք միայն ուրախ կլինենք, եթե արտախորհրդարանական ուժերը խորհրդարանից դուրս պայքարի օրակարգեր ձևավորեն (ինչպես դա ժամանակին անում էինք մենք)։ Մենք ոչ միայն կողջունենք դա, այլև լիարժեք կհամագործակցենք այդ ուժերի և անհատների հետ։
Այսօր կան բազմաթիվ քաղաքական և հասարակական արժանի գործիչներ, ովքեր խորհրդարանում չեն, բայց անկեղծ և իրական պայքարի մեջ են այս չարիքի կառավարության դեմ։ Բայց կան նաև ուժեր և անհատներ, ովքեր քաղաքական դաշտում ոտատեղ ունենալու համար իրենց պարտքն են համարում վարկաբեկել կամ նսեմացնել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ չհասկանալով դասագրքային մի պարզ ճշմարտություն.
կա’մ իշխանություն ես, կա’մ ընդդիմություն, դրանց մեջտեղում լինելը լավ կարգավիճակ չԷ, դրա վերջը լուսանցքն է։

Մենք բաց ենք բոլոր իրական ընդդիմադիր ուժերի և անհատների հետ լայն համագործակցության, միշտ պատրաստ ենք լսել և՛ քննադատություն, և՛ առաջարկներ, պատրաստ ենք միասին պայքարել և’ խորհրդարանում, և’ խորհրդարանից դուրս:
Պատրաստ ենք միասնաբար ազգային դիմադրության օրակարգ ձևավորելու, ուժերը մեկտեղելու և Հայաստանի թուրքացումը կանխելու ուղությամբ հանդես գալ միասնական ճակատով։
Քանի դեռ այս իշխանությունը կա, Հայաստանի պետականությունը վտանգված է, ուստի սրանց հեռացումը պետք է լինի ցանկացած գիտակից հայ մարդու գլխավոր նպատակը։
Ուժերի համախմբումը և Ազգային դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է …իսկ մնացածը խաղերը ժամանակի անիմաստ կորուստ է, իրական օրակարգերից շեղում»,-գրել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+