Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:17

Լավրովը հայտարարել է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափ ստեղծելու հարցի քննարկման մասին

Լավրովը հայտարարել է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափ ստեղծելու հարցի քննարկման մասին

Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում՝ կնքելով եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով:

Այս մասին հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա՝ այդ փաստաթղթի համաձայն՝ կարգավորվում են հետագա քայլերը կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքները, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը՝ որպես տարածաշրջանի պետություններից մեկը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես Հարավային Կովկասի երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ:

Լավրովն ասել է, որ այսօր բանակցությունների ընթացքում քննարկվել է անդրկովկասյան երեք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» ձևաչափ ստեղծելու հարցը:

«Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը, մենք նույն վերաբերմունքն ենք պահպանում Ադրբեջանում և Թուրքիայում, աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա հիմնարար շահ տեսնել տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների այնպիսի մեխանիզմ ստեղծելու մեջ, որի զարգացմանը խոչընդոտում էին այստեղ առկա հակամարտությունները»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է տարածաշրջանում ռազմական ակտիվության աճին, այն զորավարժություններին, որոնք կարող են սադրիչ բնույթ կրել: «Մասնավորապես, մտահոգություններ կան Ադրբեջանի կողմից իրանական զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվել են նրա սահմանների մոտ»,- ասել է նա:

Նկատենք, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան+Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարը Թեհրանը հնչեցրել էր դեռևս 2003թ. Հարավային Կովկասի երկրներում Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի տարածաշրջանային այցելության ժամանակ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+