Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:04

Սաակաշվիլիի ձերբակալության կապակցությամբ ԵՄ-ը Վրաստանին զսպվածության կոչ է անում

Սաակաշվիլիի ձերբակալության կապակցությամբ ԵՄ-ը Վրաստանին զսպվածության կոչ է անում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության ֆոնին Եվրամիությունը Վրաստանին զսպվածության, օրենքների պահպանման և հիմնարար իրավունքների հարգման կոչ է անում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլյա Մասրալին:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում ուրբաթ՝ հոկտեմբերի 1-ին: Մինչ այդ նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ մինչև հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Վրաստանում նրա նկատմամբ մի քանի քրեական գործերով հետախուզում է հայտարարվել: Երկրի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես:

«Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադարձի և հետագա ձերբակալման կապակցությամբ ԵՄ-ը կոչ է անում իշխանություններին և ընդդիմությանը գործել զուսպ և պահպանել օրենքի գերակայությունը: Հիմնարար իրավունքները պետք է հարգվեն և համապատասխան օրինական ընթացակարգերը պետք է պահպանվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ «բոլոր կողմերը պատասխանատու են դեէսկալացիայի ջանքերում ներգրավված լինելու համար»: «Ներառական խորհրդարանական գործընթացը, քաղաքական կայունությունը և Վրաստանի քաղաքացիների վստահությունը վայելող դատական ​​համակարգը, համաձայն ասոցացման համաձայնագրի, ԵՄ-ի հետ Վրաստանի գործընկերության խորացման նախադրյալն է», — ասել է նա:

Վրաստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական ​​բյուջեից միջոցների յուրացման գործերում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+