Պատերազմի ժամանակ բանակին մենակ են թողել։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի և գեներալների վրա։
«Սա այն դեպքը չէ, որ ես ոգևորված եմ բանակի գործողություններով, բայց կրկնեմ՝ պատերազմում է երկիրը, բանակին մենակ են թողել այս պատերազմում։ Պետք է գեներալները սկսեն խոսել, պատմեն ճշմարտությունը, հակառակ դեպքում ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»,- ընդգծեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






