Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։ Armenia Today-ը տեղեկությունը ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել Դատախազության հետ, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:
Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:
Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ:
Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






