Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:41

Որոշակի գործընթաց պետք է սկսել. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է պատասխանել՝ որքա՞ն գումար կպահանջվի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնեց, որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել։

«Նախ, նախագծային աշխատանքներ են պատվիրվում և իրականացվում, որի շրջանակում նոր պարզ է դառնում, թե տեխնիկական լուծումները որոնք են և այդ տեխնիկական լուծումները որքան ծախս կպահանջեն: Բավական ծախսատար գործընթաց է՝ հաշվի առնելով ռելիեֆը, տեղանքը, որովհետև այնտեղ թե՛ կամուրջների ու թունելների անհրաժեշտություն կա, և թե՛ երկար ճանապարհի»,- նկատեց փոխվարչապետը։

Նա ընդգծեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը կարող է ազդել  երկրի տնտեսության վրա։ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ հնարավորինս պետք է այլընտանքային ճանապարհներ ստեղծել, որպեսզի Գորիս-Կապան մայրուղուց կախվածությունը նվազի։ Ըստ փոխվարչապետի՝ եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք, կբալանսավորվի իրավիճակը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե Մոսկվան Բաքու և Երևան է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ իր առաջարկները և սպասում է արագ պատասխանի՝ փոխվարչապետն արձագանքեց, որ սահմանազատման և սահմանագծման մասով որոշակի գործընթաց պետք է սկսել։

Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակից և հայտարարել, որ կառավարությունը նախատեսում է 487 մլրդ դրամ՝ մոտ 1 մլրդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի շինարարությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+