Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:27

Նախագահը մեկնել է Ֆրանսիա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնիի միջազգային հեղինակավոր ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավելի քան մեկ տարվա դադարից հետո ֆրանսիական Շամոնիում կհանդիպեն քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, գործարար շրջանակների հայտնի գործիչներ ամբողջ աշխարհից: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որպես գլխավոր բանախոս, կմասնակցի գագաթնաժողովի երեք տարբեր քննարկումների:

Հավատարիմ իր փիլիսոփայությանը՝ Շամոնիի գագաթնաժողովը հանդես է գալիս իբրև յուրօրինակ հարթակ գաղափարների փոխանակման համար: Քննարկումների գլխավոր թեմաները կլինեն առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա:

«Մտքերի գագաթնաժողովին» ներկա կլինեն և մասնակիցներին կողջունեն Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը (ԱՄՆ), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին գլխավոր տնօրեն (2010-2020) Իվ Դակորդը (Yves Daccord), ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, միջազգային խոշոր ընկերությունների, գիտակրթական հաստատությունների ղեկավարներ և այլք:

Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայաստանյան բիզնես միջավայրի վերաբերյալ հանդիպումներ կունենա համաշխարհային մի շարք խոշոր, այդ թվում՝ շվեյցարական ընկերությունների (Google, Nestlé, Cargill, և այլն) ղեկավարների հետ՝ քննարկելու ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Այս հանդիպումները բացառիկ հնարավորություն են Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Նման յուրահատուկ հնարավորություն է նաև արդեն հաջորդ ամիս՝ 2021թ. հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+