Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Կոնֆերանս՝ նվիրված ՀՀ անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Կոնֆերանս՝ նվիրված ՀՀ անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտաաան հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի քույր մարզ Հարգիտայում՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր առցանց կոնֆերանս: Վերջինս կազմակերպվել էր Հարգիտայում արդեն 11-րդ անգամ անցկացվող Հայկական օրերի շրջանակներում: 

Կոնֆերանսին Լոռու մարզպետարանը ներկայացնում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։ Կոնֆերանսի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել Գոռ Ասրյանը:

Կարևորելով Հարգիտայի և Լոռու մարզի համագործակցությունը, որն սկիզբ է առել 2017թ.-ից, մարզպետի տեղակալը հույս է հայտնել, որ ջերմ բարեկամությունն ավելի գործնական հարթակ կտեղափոխվի և գործուն քայլեր կձեռնարկվեն համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ: «Ողջ աշխարհին համակած համավարակը, ապա նաև նախորդ տարի մեզ պարտադրված 44-օրյա դաժան պատերազմը խաթարեցին մեր առօրյան: Հայ ժողովուրդը, սակայն, տոկուն է, ստեղծարար և խաղաղասեր: Մենք կրկին ոտքի կկանգնենք, կուղղենք մեր մեջքը՝ արագ կերպով կրկին բռնելով զարգացման ուղին: Մեզ համար շատ կարևոր է ձեր աջակցությունը»,- ասել է Գոռ Ասրյանը:

 Կոնֆերանսի ընթացքում հնչեց նաև մարզպետ Արամ Խաչատրյանի տեսաուղերձը. «Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ մարզերի միջև ձևավորված փոխգործակցությունը երկար կշարունակվի, տարիների ընթացքում ավելի ու ավելի կամրապնդվի՝ իր նպաստը բերելով Հարգիտայի և Լոռու տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը: Թեև այսօր այս կոնֆերանսն առցանց է կազմակերպվում, և կենդանի շփումների հնարավորություն հարգելի պատճառներով չկա, սակայն դա չի խանգարում մեզ հոգով և սրտով ձեզ հետ լինելու ու փոխանցելու մեր ջերմագին ողջույնները»: 

Այնուհետ կոնֆերանսի մասնակիցներին է ներկայացվել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները և զբոսաշրջային պոտենցիալը ներկայացնող տեսաֆիլմ: Արփինե Մատինյանը և Հասմիկ Մկրտչյանը նույնպես, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, ներկայացրել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ համապատասխանաբար կրթական ու մշակութային տարբեր ծրագրերի, ինչպես նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի և զբոսարջության ծրագրերի իրականացման տիրույթում: Կոնֆերանսին Լոռու մարզից մասնակցում էին նաև Վանաձորի տեխնոլոգիական կետրոնի, ՔՈԱՖ ՍՄԱԹ կենտրոնի ներկայացուցիչները, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը: Ալավերդին և Հարգիտայի Գերոգենի համայնքը հանդիսանում են քույր քաղաքներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+