Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Զրուցակիցներն ընդգծել են հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունն ու վստահություն հայտնել, որ երկու եղբայրական երկրների փոխգործակցությունը վարչապետի այսօրվա այցից հետո ևս նոր ազդակ կստանա:
Հիշեցնենք, որ Փաշինյանն արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ապա հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում։ Նա պաշտոնական այցով Վրաստանում կլինի սեպտեմբերի 8-9-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






