Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:17

Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է իր՝ ԱԳ նախարար չնշանակվելու վերաբերյալ տեսակետները

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է` իր պաշտոնավարման այս մի քանի տարիների ընթացքում շատ արդյունավետ աշխատել է Մոսկվայի հետ: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Գրիգորյանն անդրադարձել է շրջանառվող տեսակետներին, թե ինքը արտգործնախարար չնշանակվեց, քանի որ Ռուսաստանը դեմ էր իր թեկնածությանը:

«Հունիսի 20-ի ընտրություններից հետո ավելացավ այն հանգամանքը, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարան էր դիմել, և կառավարության ձևավորումը հետաձգվում էր: Այս հանգամանքները հաշվի առնելով` վարչապետը որոշել էր ինձ նշանակել արտգործնախարարի առաջին տեղակալ և պարտականությունները կատարող: Ես այդ ընթացքում կատարում էի այդ պարտականությունները, մինչև վերջնական որոշում կկայացվեր վարչապետի կողմից արտգործնախարարի նշանակման:

Երբ այդ որոշումը եղավ, ես վերադարձա Անվտանգության խորհուրդ: Վերջին 3 և ավելի տարիների ընթացքում շատ արդյունավետ աշխատել եմ իմ ռուս գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշևի հետ (ՌԴ ԱԽ քարտուղար), և մեր համագործակցությունը շատ արդյունավետ է եղել:

Ես վերջին 4 տարվա մեջ գրանցում չեմ ունեցել ՀՀ-ում: Այս հարցը բազմաթիվ անգամ հրապարակային քննարկվել է, և այս հանգամանքը նաև կարևոր է արտգործնախարար նշանակելու մասով»,- պարզաբանել է Գրիգորյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+