Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:37

Իրինա Յոլյանը՝ վարչապետի կողմից հայկական տարածքներն ադրբեջանական անվանումներով ներկայացնելու մասին

Իրինա Յոլյանը՝  վարչապետի կողմից  հայկական տարածքներն ադրբեջանական անվանումներով ներկայացնելու մասին

Երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի կողմից փակված Մ2 միջպետական ճանապարհի՝ Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածում անխափան երթևեկություն է իրականացվում։

Այս պահի դրությամբ՝ ճանապարհին տեղակայված ռուս սահմանապահների անցակետ չկա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Այնտեղ, որտեղ ռուս սահմանպահները կանգնած են եղել, մինչև հիմա էլ նույն տեղում կանգնած են։ Այս պահի դրությամբ՝ որևէ այլ փոփոխություն չկա։ Իսկ անցակետ կլինի, թե չի լինի, չեմ կարող ասել։ Փաստացի, այս պահին իրավիճակն այնպիսին է, ինչպիսին մինչև ճանապարհը փակելը։ Ճանապարհահատվածը քարերով են փակել»,- ներկայացրեց նա։

Ի դեպ, կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների փակած հատվածն ադրբեջանական անվանումներով է ներկայացրել ՝ «Էյվազլի» և «Չայզամի»։

Գորիսի համայնքապետի տեղակալի համար անհասկանալի է՝ ինչ նպատակով է երկրի առաջին դեմքի մակարդակով նման շեշտադրում արվում։

«Եթե Ադրբեջանն աընդհատ հոխորտում է, որ Զանգեզուրն ադրբեջանական է, մենք իրենց ջրաղացին ջուր լցնել չենք կարող։ Ադրեբեջանը, որպես պետություն, գոյություն չի ունեցել։ Մեր պատմական հողերն են և նշանակություն չունի, որ իրենք ժամանակավորապես եկել և մեր պատմական տարածքներում են ապրել։ Հայերն էլ Բաքվում են ապրել։ Հետևաբար, այդ նույն տրամաբանությամբ մենք պետք է ասենք, որ Բաքուն հայկական է»,- նկատեց Յոլյանը։

Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների արդյունքում բացվեց ադրբեջանցիների կողմից փակված ՀՀ միջպետական ճանապարհի՝ Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածը։ Կապանի համայնքապետը Facebook-ի էջում հայտնել էր, որ այդ ճանապարհահատվածի վերահսկողությունն իրականացնելու են ռուս սահմանափակները։ Մինչդեռ  ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հերքել էր տեղեկությունը՝ հայտարարելով, որ  Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։

Հիշեցնենք նաև, որ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով  Սյունիքի ճանապարհներին իրավիճակին, նշել էր, որ րոպե առաջ խնդիրը պետք է կկարգավորվի։ Սակայն Փաշինյանը Որոտան ու Նոր Առաջաձոր ասելու փոխարեն օգտագործել էր «Էյվազլի» և « Չայզամի» տեղանունները։

 Նիկոլ Փաշինյանի պարզաբանմամբ՝  ադրբեջանական կողմն այդ ակցիան արել է Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու  համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+