Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:18

Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում Ադրբեջանի քաղաքականության պատճառով․ Անդրեասյան

Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում Ադրբեջանի քաղաքականության պատճառով․ Անդրեասյան

Մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում հարևան Ադրբեջանի քաղաքականության պատճառով, ինչի մասին ներկա և նախկին կառավարությունները  բարձրաձայնել են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանը։ 

Նախարարը ցավով է արձանագրում, որ գործընթացները չեն գալիս այն հանգրվանին, որպեսզի հարևան պետության հետ այնպիսի գործընթացներ տեղի ունենան և այլևս նրանց վարած քաղաքականության պատճառով մեր քաղաքացիների իրավունքները չխախտվեն։

 Նա հավաստիացրեց, որ պետությունն անում է լավագույնը՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից միջպետական ճանապարհները շրջափակելու և Փաշինյանի՝ այլընտրանքային գրունտային ճանապարհի մասին հայտարարության վերաբերյալ հարցին, Անդրեասյանը նկատեց, որ  լրագրողական հարցի անվան տակ հնչել են քաղաքական հայտարարություններ, որոնց հետ համաձայն չեն։

«Լրագրողներից հարցեր կա՞ն, ոչ թե քաղաքական գործիչներից»,- ասաց Կարեն  Անդրեասյանը, որը կիսատ թողեց ճեպազրույցը և հեռացավ։

Հիշեցնենք, որ արդեն 2 օր է՝ ադրբեջանական ուժերը փակել են Գորիս-Կապան ճանապարհը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյնանը հայտարարել էր` այն հատվածը, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են։ Նա վստահեցրել է, որ Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ, կա այլ՝ գրունտային ճանապարհ․ ասֆալտապատում են Կապան-Աղվանի այլընտրանքային ճանապարհը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+