Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Ամեն ինչի պատրաստ եմ․ Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատրաստ է դատարանի առաջ կանգնել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազույցում նա հայտարարեց, որ ամեն ինչի պատրաստ է։ Ասում է՝ միայն Սերժ Սարգսյանը փաստաբան չունի, ինքը ևս ունի և  իրենք կմասնակցեն իրավական գործընթացին։

«Իր տեսքը ձեզ բավարար է, եկած ժամանակ ու հետո ու մնացած իր ունեցվածքը։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չի։ Մի հատ էլ իրեն կհարցնեք՝ Որոտանը ով է ձեռք բերել։ Որոտանը Հայաստանի լավագույն տնտեսական միավորներից է եղել։ Ես իր փեսային էլ եմ տեսել, երբ դեռ նոր պետք է դառնար փեսա։ Ասում էին՝ հերը պետական հիվանդանոցի ղեկավար է, գլխավոր բժիշկ է։ Գլխավոր բժշկի տղան դառնում է տասնյակ հզոր կառույցների սեփականատեր։ Ես դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է մի երկրից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել է, որ վճարեն, որովհետև կարող ես խաղալ, հետո նոր վճարել»,- ընդգծեց նա և նշեց, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ չարաշահումներով, որոնք տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:

Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը իր ելույթում նշել է, որ Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը խաղատանը 100 մլն դոլարից ավելի տանուլ է տվել։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պատրաստվում է հայց ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ ՝ զրպարտության և համբավն արատավորող տեղեկությունների համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+