Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր է համարում Աֆղանստանից արմատական իսլամիզմի ներթափանցումը ՀԱՊԿ երկրների տարածք և քաղաքացիների՝ զինյալների շարքեր ներգրավելը կանխելը:
Ըստ «РИА Новости»-ի՝ այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Աֆղանստանի թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը դեռևս ծայրահեղ սուր է, հետևաբար, ՀԱՊԿ-ի միջոցով անհրաժեշտ է ուշադիր հետևել, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս առումով»,- ասել է Պեսկովը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը՝ նվիրված Աֆղանստանի իրավիճակին, երկուշաբթի տեղի ունեցավ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ՝ տեսաժողովի ձևաչափով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






