Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:19

Թուրք-ադրբեջանական օրակարգը վտանգ է ներկայացնում Հայաստանի կենսական շահերի համար. Շարմազանով

Նախօրեին Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը պարունակում էր կարևոր շեշտադրումներ։ Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանի ղեկավարը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հանգուցալուծվել է և նույնիսկ առաջարկում էր չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«CNN Türk-ին տված հարցազրույցում նա քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաև Ռուսաստանին «դասեր» էր տալիս,թե ինչո՞ւ է վերջինս ծրագրում վերազինել հայոց բանակը։ Պատասխանը չուշացավ։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները փոխադարձ տրամադրվածություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ հետագա համատեղ աշխատանքի համար, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում»:

Սա նշանակում է, որ ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության պնդումների՝ ՌԴ-ի և Ֆրանսիայի համար Լեռնային Ղարաբաղի կարգավորումը հանգուցալուծված չէ, իսկ խնդիրը պետք է քննարկվի ոչ այնքան ադրբեջանական կապրիզների ու շանտաժների հիման վրա, այլ նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բնականաբար, մեզ համար ավելի ընդունելի է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի անդամ է նաև Թուրքիան, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն եզրույթը։

Բայց կապիտուլյանտների ռեժիմի ապազգային ու ձախողված քայլերի արրդյունքում Թուրքիան «մխրճվեց» այս կարգավորման մեջ որպես կարեւոր դերակատարներից մեկը։ Եթե ունենայինք ազգային շահը սպասարկող իշխանություն, ինչպես նախկինում էր, ապա մեծ հավանականությամբ կշեշտվեր նաև հայտնի սկզբունքների ու, մասնավորապես, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման մասին։

Բայց քանի որ «մուրճով իշխանությունը» չի խոսում այդ սկզբունքի պարտադիր իրացման ու Արցախի դեօկուպացիայի մասին, ուրիշներն ինչու պետք է խոսեն։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում մեկնարկել է աշխարհաքաղաքական մեծ պայքարի նոր ռաունդը։ Հայաստանը պետք է ոչ թե տուրք տա թուրք-ադրբեջանական ցանկություններին, այլ ամրապնդի իր անվտանգությունը։ Իսկ դրա համար պետք է գիտակցում, որ թուրք-ադրբեջանական օրակարգը սպառնալիք է մեր կենսական շահերին։

Ցավոք, կապիտուլյանտ իշխանությունը մտել է կեղծ խաղաղասիրական, իսկ իրականում պարտվողական ու ապազգային «գծի» մեջ»,- գրել է Շարմազանովը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+