Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:36

Պատրաստակամ ենք համագործակցելու. ՍԴՀԿ ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանին

Պատրաստակամ ենք համագործակցելու. ՍԴՀԿ ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին: Այս մասին Armenia Today-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոնայք, ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք եղել կուսակցության հետ՝ և՛ կենտրոնական մարմնի, և՛ հայաստանյան մարմնի: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը՝ նաև հայաստանյան կազմակերպությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի նոր ձևավորված ֆորմատին, որտեղ մենք արդեն երկու հանդիպում ենք ունեցել:

Նաև փորձում ենք այնպես անել, որ որոշումներ ընդունենք և կոնկրետ քայլերով առաջ շարժվենք: Իհարկե, այս համագործակցությունը և երկխոսությունը շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով կուսակցության շատ կարևոր և բացառիկ դերը Սփյուռքի մեր համայնքներում, ներգրավվածությունը և ներդրումն ընդհանրապես հայ ժողովրդի քաղաքական մշակույթի ձևավորման գործում:

Մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար, և ուրախ եմ, որ նույնպիսի պատրաստակամություն կա նաև ձեր կողմից: Այս հանդիպումները լավ առիթ են, որպեսզի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ճշգրտենք մեր օրակարգը, մտքեր փոխանակենք առաջիկա անելիքների վերաբերյալ, գուցե նաև անհրաժեշտության դեպքում կայացնենք կոնկրետ որոշումներ: Կրկին ողջունում եմ ձեզ և ուրախ եմ այս առիթի համար: ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը նշել է. «Շնորհակալ ենք, պարոն վարչապետ: Մենք ենք շնորհակալ, որ հյուրընկալում եք մեզ այստեղ:

Նախ թույլ տվեք համայն Հնչակյան ընտանիքի անունից շնորհավորել Ձեզ՝ վերանշանակման առիթով: Մեր պատմության երևի ամենաճակատագրական ժամանակահատվածում, անշուշտ, Դուք մեզնից բոլորից լավ պատկերացնում եք, տեղյակ եք բոլոր մարտահրավերներին՝ և՛ ներքին, և՛ արտաքին:

Ինչպես տեսանք, նաև ընտրություններից հետո Ձեր կատարած քայլերը, մանավանդ միասնականությանը և համախմբվածությանն ուղղված մոտեցումները և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ձևաչափով, կարծում ենք, շատ ճիշտ են: Որովհետև եթե նախկինում միասնականության, համագործակցության, համերաշխության մասին կոչերը ցանկություններ էին, այսօր ուղղակի բացարձակ անհրաժեշտություն են, որովհետև եթե մենք համագործակցաբար, միասնականության մթնոլորտի մեջ չկարողանանք աշխատել, շատ դժվար է լինելու ապագան:

Որպես կուսակցություն միշտ պատրաստակամ ենք եղել, այսօր էլ պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքի մեջ և հայրենիքում:

Նաև կարևորում ենք այս պահին իսկապես համագործակցությունը բոլոր ուժերի հետ, որովհետև դա երևի միակ ձևն է, որով կարողանանք մեր հայրենիքը, Արցախն այս ծանր իրավիճակից դուրս բերել»: ՍԴՀԿ պատվիրակության անդամների կողմից ընդգծվել է վարչապետ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ նախաձեռնած երկխոսության և փոխգործակցության կարևորությունը ի շահ հայրենիքի:

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Արցախն անցնում են ծանր փորձությունների միջով, բայց կարևորն այն է, որ ընդհանուր ըմբռնում է ձևավորվել առկա մարտահրավերները հաղթահարելու և համատեղ ջանքերով առաջ շարժվելու շուրջ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արտախորհրդարանական ձևաչափով արդեն իսկ տեղի ունեցած երկու հանդիպումը, որոնցում ներգրավված է նաև ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպությունը, վկայում են այդ ձևաչափի գործուն լինելու մասին և շարունակական բնույթ են կրելու:

Վարչապետը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, միջուկային բժշկության և մի շարք այլ ոլորտների ակտիվացման հեռանկարների շուրջ, խոսել զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+