8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը:
Այսօր քննարկվելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:
Դրանցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձևավորվեն 7-րդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Մյուս 10 հանձնաժողովը կլինի նույնը, ինչպես եղել է նախորդ գումարման խորհրդարանում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Պետական-իրավական հարցերի», «Պաշտպանության և անվտանգության հարցերի», «Արտաքին հարաբերությունների», «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի», «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի», «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի», «Եվրոպական ինտեգրման հարցերի», «Աշխատանքի և սոցիալական հարցերի» և «Առողջապահության հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:
«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Տնտեսական հարցերի», «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի», «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






