«Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ԱԺ փոխնախագահի համար առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը էլ առաջարկեց, որ թողնեն իշխանությունն ընտրի ընդդիմադիր փոխնախագահի։
«Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանն իշխանության ներկայացուցիչներին հորդորեց քարը փեշից թափել և քվեարկել իրենց թեկնածուի օգտին՝ չտապալելով ընտրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ հայտարարեց, որ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ ևս քվեարկելու են Իշխան Սաղաթելյանի թեկնածության օգտին։
Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԱԺ նախագահ։
Ի դեպ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ճիշտ կլիներ ԱԺ փոխնախագահի թեկնածուն «Պատիվ ունեմ» դաշինքից լիներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






