Ազգային ժողովում ավարտվել է փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն էր: Այս մասին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Նա հայտնեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, որոնցից 53-ը կողմ է քվեարկել, իսկ 50 դեմ-ը՝ դեմ։ Մինչդեռ անհրաժեշտ էր 54 կողմ ձայն։
Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանին անհրաժեշտ քանակով, վերջինս այդ պաշտոնում չի ընտրվել:
Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանը ՀՀ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։
Հիշեցնենք, որ, ըստ Սահմանադրության, ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմությունից։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները փոխխոսնակի միասնական թեկնածու են առաջադրել Իշխան Սաղաթելյանին։
Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ ճիշտ կլինի, որ ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






