Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանի երրորդ փոխնախագահի ընտրություն տեղի չունեցավ:
Ազգային ժողովի նիստը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 5 -ին՝ ժամը 10:00 -ին: Այդ օրը, ինչպես և սպասվում է, տեղի կունենա գաղտնի քվեարկություն` երրորդ փոխնախագահ առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածության առնչությամբ, որն առաջադրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






