ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ, լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», — «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են գերատեսչությունում՝ այլ մանրամասներ չհայտնելով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






