Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:43

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտում թուրքական միջամտությունը բոլորովին օգտակար չի եղել. Բոլթոն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը «Armnews» հեռուստաընկերության եթերում պատասխանել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հարցերին:

Ջոն Բոլթոնն անդրադարձել է Թուրքիայի ժողովրդավարության նախագծին, որին միացել է նաև ինքը: Հարցին՝ ինչի՞ մասին է նախագիծը և ինչո՞ւ հենց Թուրքիան, նա պատասխանել է. «Սա միջազգային նախաձեռնություն է, այն կապված է Թուրքիայում վերջին տարիներին՝ Էրդողանի օրոք տեղի ուենցողի հետ: Սառը պատերազմի տարիներին Թուրքիան ՆԱՏՕ-ի հուսալի և կարևոր դաշնակիցն էր: Թուրքիան համարվում էր Արևմտյան ուղղություն բռնած ժողովուրդ: Բայց ներկայիս կառավարության օրոք մենք լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ենք ականատես լինում, ԱՄՆ Սահմանադրությունը կորցնում է իր աշխարհիկ բնույթը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Էրդողանն առավել արմատական օրակարգ որդեգրում: Վերջին ընտրություններում տեսանք իրադարձություններ, որոնք պարունակում էին կեծիքներ՝ կազմակերպված հենց ներկայիս կառավարության պատվերով: Թուրքիայում իշխանությունը գործում է ավտորիտար, անպատասխանատու ձևով»:

Հարցին, թե ո՞վ կարող է մասնակցել վերոնշյալ նախագծին՝ նա պատասխանել է. «Ես կողջունեի յուրաքանչյուրի աջակցությունը, այդ թում՝ հարևան երկրների: Օրինակ՝ Հայաստանի, որն ակնհայտորեն վատ վիճակում է հիմա: Բոլորս գիտենք նաև 100 տարի առաջ Թուրքիայի իրականացրած Ցեղապսանության մասին: Հայաստանը վտանգավոր հարևաններով է շրջափակված, բայց կարծում եմ, որ Հայաստանի ապագան Արևմուտքի հետ է: Եվ եթե կարողանաք Թուրքիային որպես ժողովրդավար պետություն հետ բերել ՆԱՏՕ, բոլորի համար ավելի լավ ապագա կստեղծենք»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, նա նշել է, որ երկարատև և խորը արմատներ ունեցող այդ կոնֆլիկտում թուրքական միջամտությունը բոլորովին օգտակար չի եղել. «Ժամանակն է հասկանալ, թե արդյոք կա՞ տարբերակ այս հարցն Ադրբեջանի հետ կողմերին բավարարող ձևով լուծելու համար»:

Խոսելով նաև 44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրավվածության մասին՝ Բոլթոնը նշել է. «Կարծում եմ՝ Թուրքիան ներգրավվածություն է ունեցել մի շարք դատապարտելի գործընթացներում: Թուրքիան իրապես ծայրահեղական իսլամիստական ռազմավարություն է հետապնդում: ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառել է Թուրքիայի դեմ և անկեղծ ասած մի փոքր ուշացել Ռուսաստանից C-400 համակարգերի համար պատժամիջոցների հարցում»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+