Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Դժվար էր հեռանալ փաստաբանությունից. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադարձել է պատգամավորական մանդատը վերցնելու իր որոշմանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի գործընկերներ
Այսօր արդեն հրապարակվեց տեղեկությունը, որ վերցնելու եմ պատգամավորի մանդատը և լինելու եմ «Հայաստան» դաշինքի խմբակցությունում: Անկեղծ՝ դժվար էր հեռանալ փաստաբանությունից։ Չնայած միայն վերջին 3 տարիներին եմ եղել փաստաբանական համայնքում, բայց աշխատել եմ մեծ նվիրումով, մեծ եռանդով ու մարդկանց օգնելու, օգտակար լինելու զգացողությունը համարել եմ բացառիկ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վստահել են լինելու իրենց պաշտպանը և ներկայացուցիչը։ Շնորհակալ եմ իմ շատ արժեքավոր գործընկեր փաստաբաններին, իրավաբաններին` իմ թիմակիցներին: Շնորհակալ եմ բոլոր արդար և իրական՝ դատավորներին, դատախազներին և քննիչներին, ինչպես նաև դատական նիստերի քարտուղարներին և օգնականներին։

Միշտ առաջնորդվել եմ սկզբունքով, որ երբեք չի կարելի հանձնվել, պետք է հավատալ ու միշտ պայքարել։ Այս երեք տարիները հենց այդ կրեդոյի իրացումն էր. առանց ընկրկելու, հուսահատվելու և անդադար աշխատելու շնորհիվ: Իսկապես այս ընթացքում՝ միասին գրանցեցինք հաջողություններ: Վստահ եմ, չնայած այս չափազանց ծանր պայմաններին ու մարտահրավերներին` անդադար աշխատանքով, նույն կրեդոյով` կրկին կունենանք հաջողություններ: Շարժվեցինք առաջ, ամեն ինչ լավ է լինելու»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+