Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:28

Նարեկ Մկրտչյանն ու Լին Թրեյսին անդրադարձել են թրաֆիքինգի դեմ պայքարին

Նարեկ Մկրտչյանն ու Լին Թրեյսին անդրադարձել են թրաֆիքինգի դեմ պայքարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է Միացյալ նահանգների հետ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով, որ ԱՄՆ որդեգրած արժեքները հոգեհարազատ են նաև Հայաստանի համար։

«Միացյալ նահանգների հետ մեր համագործակցությունը շարունակվում է աշխատանքային իրավունքների, երեխաների հիմնահարցերի, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ։ Անդրադառնալով վերջինիս՝ կցանկանայի շեշտել ԱՄՆ պետքարտուղարի հրապարակած ամենամյա զեկույցը, որի համաձայն՝ նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի դիրքերը բարելավվել են։ Մենք պատրաստակամ ենք և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու այս ուղղությամբ արդյունավետ աշխատանքները»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Դեսպան Լին Թրեյսին ևս, կարևորելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իրականացվող քայլերն, անդրադարձել է նաև աշխատանքային թրաֆիքինգին, մասնավորապես՝ ստվերային բիզնեսում աշխատող անձանց իրավունքների ոտնահարմանը․«Շնորհավորում եմ Հայաստանին մարդկանց թարֆիքինգի դեմ պայքարի սանդղակի երկրորդ խմբում իր դիրքերը բարելավելու կապակցությամբ։ Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ աշխատելով նաև դեսպանության տարբեր ստորաբաժանումների հետ, ինչի շնորհիվ այս առաջընթացն ու դիրքերի բարելավումը հնարավոր է դարձել։ Լավ աշխատանքը միշտ գնահատվում է, և պետք է շարունակել նույն տեմպով, որպեսզի առաջխաղացումը պահպանվի»։

ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն անդրադարձել է հետպատերազմական իրավիճակում տեղահանված արցախցիներին վերաբերող ծրագրերին և կարիքների հասցեական տրամադրմանը։ Նա շեշտել է՝ առաջին անհրաժեշտության աջակցության ցուցաբերումից զատ, ՄԶԳ գրասենյակի կողմից ևս այժմ դիտարկվում են երկարաժամկետ աջակցության հնարավորությունները։

«Մենք նաև նախատեսում ենք իրականացնել ծրագիր և օգնել աշխատանք գտնել հաշմանդամություն ունեցող անձանց։ Աշխատուժի զարգացմանն ուղղված ծրագիր ևս նախատեսվում է, այդպիսով՝ կփորձենք ծածկել մասնագիտական պահանջարկի մասով առկա բացերը, ապահովել ուսուցումներ այնպիսի մասնագիտությունների համար, որոնց պահաջարկը գործատուներն ունեն»,- ասել է Ջոն Ալելոն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված և նախատեսվող ծրագրերը, նախանշվել դրանց գործնականում դրանց իրականացման հնարավորությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+