
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակներն ու հեռանկարները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախարարության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքներ տանելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






