Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:13

ԵՄ հանձնակատարը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է հետկոնֆլիկտային իրավիճակը Ղարաբաղում

ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային իրավիճակը և Եվրամիության կողմից աջակցության հնարավորությունները:

Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը։

«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը և այն, ինչ կարող է տրամադրել ԵՄ-ն այս հարցում», — հինգշաբթի Բաքվում լրագրողներին ասել է Վարհեյը՝ հավելելով, որ ԵՄ-ն կաջակցի տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը արդեն քայլեր են ձեռնարկել խաղաղության ուղղությամբ ՝ ռազմագերիներ հարենիք վերադարձով և ականազերծման քարտեզները հանձնելով: «ԵՄ-ն ողջունում է այս փոխանակումը: Գովելի է Վրաստանի դերը այս գործընթացում, և ես շնորհավորում եմ Վրաստանի վարչապետին այդ կապակցությամբ, որը համոզեց կողմերին գնալ այս քայլին », — ասել է ԵՄ հանձնակատարը:

Վարհեյը նշել է նաև, որ Եվրամիությունը պատրաստ է կողմերին տրամադրել ցանկացած օգնություն կայուն խաղաղության հասնելու համար: «Տարածաշրջանի վերականգնմանն աջակցելու գործում Եվրամիությունը միշտ հասանելի է կողմերից յուրաքանչյուրին: Եվրամիությունը նույնպես պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել », — հավելեց եվրահանձնակատարը:

Նշենք, որ Օլիվեր Վարհեյը Հայաստան կժամանի հուլիսի 9-ին տարածաշրջանային այցի շրջանակներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+