Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:23

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա․ Բադասյան

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա․ Բադասյան

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացրած պահանջին։

Նրա տեղեկացմամբ՝ ինքը դատավարության ընթացքում ներկայացուցիչ է լինելու։

«Կարող ենք բացել ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները, կարդալ այնտեղ ինչ գնահատականներ են տրվում ընտրություններին և համեմատել, օրինակ, 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ։ Կտեսնեք՝ այդ գնահատականների միջև ինչ տարբերություններ կան։ Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող, անցել են արդար մրցապայքարում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Բադասյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունների կողմից բարձր գնահատականի են արժանացել թե՛ 2018-ի ընտրությունները, թե՛ 2021-ին տեղի ունեցած ընտրությունները։

«Բոլորս պետք է այս ընտրությունների կապակցությամբ իրար շնորհավորենք, որովհետև սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,- ասաց նա։

Ի դեպ, լրագրողի հարցին՝ Սահմանադրությունում որտե՞ղ է գրված, որ, եթե համայնքապետն ընդդիմադիր քաղաքական ուժով է մասնակցել ընտրություններին, պետք է անպայման հրաժարական ներկայացնի, Բադասյանն արձագանքեց․

«Ոչ միայն Սահմանադրությունում, այլև կառավարության որևէ քաղաքականության մեջ նման բան չկա»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+