Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

Նոր դատավորներ պետք է հայտնվեն՝ կոտրելով փակ շղթան․ Ռուստամ Բադասյան

Դատական համակարգում անպայման պետք է նոր դատավորներ հայտնվեն՝ կոտրելով փակ շղթան։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

«Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, հետո դատական դեպարտամենտ գալու, որոշ ժամանակ անց այնտեղից գնալու, դատավոր դառնալու, համակարգի ներսում փոխկապակցվածություն ունենալու այդ փակ շղթան պետք է կոտրվի, և, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի: Կարծում ենք՝ այդ փակ շղթայից դուրս իրավական համակարգի ներկայացուցիչներ պետք է հայտնվեն դատական համակարգում՝ կլինեն մասնավոր ոլորտից, թե պետական համակարգից»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Ռուստամ Բադասյանի համար երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ դատական գործընթացներն արագ են տեղի ունենում, և կա բարձր հանրային վստահություն դատական ակտերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատավորների թվաքանակը ևս 20 հոգով ավելացնելու նախագծին, ասել էր, որ թարմ հայացք, թարմ ուժեր պետք է ներգրավեն դատական համակարգ՝ ստանալու երազանքների դատական համակարգը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+