Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

81 գլուխ անասուն անցել է ադրբեջանական կողմը, այդ ուղղությամբ չունենք վերջնական լուծում․ Գնել Սանոսյան

81 գլուխ անասուն անցել է ադրբեջանական կողմը, այդ ուղղությամբ չունենք վերջնական լուծում․ Գնել Սանոսյան

Այս պահի դրությամբ՝ Գեղարքունքի մարզից 81 գլուխ անասուն անցել է ադրբեջանական կողմը։ Չնայած ընթանում են բանակցություններ, սակայն,  հարցի լուծման ուղղությամբ վերջնական լուծում չկա։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա տեղեկացրեց, որ 81 գլուխ անասունը պատկանում է հինգ ընտանիքի։

«Մենք իրենց հետ աշխատում ենք, հանդիպել ենք և փոքր ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել, մինչև կհասկանանք՝ այս գործընթացում անասունները հետ կբերվե՞ն, թե՝ ոչ։ Եթե ոչ՝ պետությունը ինչ-որ բան կնախաձեռնի։ Սպասենք, տեսնենք  գործընթացներն ինչպես կզարգանան»,- նկատեց մարզպետը։

Գնել Սանսոյանի խոսքով՝ խոտհարքների հետ կապված պատերազմից հետո որոշակի խնդիրներ ունենք։

«Հատկապես մայիսի 13-ից հետո ունենք վայրեր, որտեղ արոտավայրերն օգտագործելու հետ կապված որոշակի դժվարություններ կան: Բայց նաև ունենք վայրեր, որտեղ մեր բանակային կորպուսը որոշակի լրացուցիչ ուժեր է դնում, երբ բնակիչները խոտ հավաքելու պրոցեսով պետք է զբաղվեն, որպեսզի նրանք իրենց ավելի ապահով զգան»,- մանրամասնեց մարզի ղեկավարը և հույս հայտնեց, որ մինչև բարձրադիր վայրերում սկսվի խոտհունձը, խնդիրները կկարգավորվեն ռուսական կողմի ներկայությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+