Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ու փոխգործակցությունը նոր թափ են ստանում: Միայն հունիսին Ադրբեջանի և Թուրքիայի միջև նման շուրջ 7 ծրագիր է իրականացվել, որոնց մեծ մասը զորավարժություններ էին: Հունիսին նաև ռազմական համագործակցության խորացման ակտիվ քննարկումներ են եղել: Վերջին խոշոր զորավարժությունը Թուրքիայում տեղի ունեցած «Անատոլիական արծիվ — 2021» զորավարժություններն էին, որոնք սկսվել էին հունիսի 21-ից և ավարտվեցին հուլիսի սկզբին:
Ինչո՞ւ են երկու երկրներն ակտիվացել՝ նաև համաշխարհային տերությունների և պետությունների կողմից տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կոչերի ֆոնին։
Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի և Razm.info կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի հետ զրույցում Armenia Today-ը փորձել է գտնել նշված հարցի պատասխանը: Razm.info կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի խոսքով էլ թուրք- ադրբեջանական զորավարժությունները նշանակում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը որևէ դեպքում չեն սահմանափակվելու նոյեմբերի 9-ին ստորագրված կետերով:
Մանրամասները՝ տեսանյութում.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






