Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներիր նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը չի մեկնաբանում լուրերը, համաձայն որոնց՝ ինքը կնշանակվի փոխվարչապետ։
Նրա խոսքով՝ չի կարող հաստատել մի բան, որը տեխնիկապես հնարավոր չէ։
Հիշեցնենք՝ մամուլը գրում է, որ կառավարությունը մտադիր է մարզպետների կուրացիան վերցնել տարածքային կառավարման նախարարից և տալ փոխվարչապետներից մեկին` նրան, ում կպատվիրակի վարչապետը։ Այդ փոփոխությունից հետո մարզպետի ինստիտուտը հաշվետու կլինի փոխվարչապետին։
Ըստ մամուլի հրապարակումների՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցը փակ է, և հենց նա կդառնա փոխվարչապետ, իսկ մինչ պաշտոնին նշանակվելը, նախարարի նախկին գործառույթներն իր հետ կտեղափոխի փոխվարչապետի գործառույթների տիրույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






