Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:38

Համայնքին իրավունք կտրվի ապամոնտաժելու ինքնակամ կառույցները

Համայնքին իրավունք կտրվի ապամոնտաժելու ինքնակամ կառույցները

Հուլիսի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանձնաժողովի արտահերթ նիստ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` առաջարկվող փոփոխությունները կապահովեն  և՛ տնտեսվարող սուբյեկտների, և՛ քաղաքացիների իրավունքները ինքնակամ կառույցների օրինականացման հարցում: Միաժամանակ համայնքին իրավունք կտրվի ապամոնտաժելու ինքնակամ կառույցները` առանց վարչական վարույթ իրականացնելու: Նախատեսվում է նաև, որ ինքնակամ կառույցների ապամոնտաժման ծախսերն ամբողջությամբ կրելու է կառուցապատողը` անկախ նրանից, թե ով է այդ աշխատանքները կատարել: Նախագծով լուծվում է նաև ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի պետական գրանցման հարցը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց, որ գաղափարի դեմ գործադիրն առարկություն չունի: Սակայն, ըստ նրա, նախագիծը ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում կիրառման փուլում կառաջացնի խնդիրներ: Արման Պետրոսյանն ընդգծեց, որ Կառավարությունը նախատեսում է խնդիրը կարգավորել ավելի ամբողջական և առաջիկայում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:

Քվեարկության արդունքում լրամշակված օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+