Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

Նման գործելակերպ չեմ հանդուրժելու․ Փաշինյանը՝ իր հանձնարարականը չկատարելու մասին

Նման գործելակերպ չեմ հանդուրժելու․ Փաշինյանը՝ իր հանձնարարականը չկատարելու մասին

Ծանրամարտի ՀՀ բոլոր տարիքային խմբերի  տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի մարզիկների ամենօրյա մարզումները ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան մարզագույքով իրականացնելու համար լրացուցիչ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով վերոնշյալ խնդրի վերաբերյալ նախագիծը։

«Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ ժամանակահատվածում ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով (5 տղամարդկանց և 2 կանանց) ապահովելու համար, նպատակահարմար է թույլատրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերել հրատապ՝ մեկ անձից գնման ձևով: Խնդիրն այն է, որ հավաքական թիմի անդամները մինչև օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն պարապեն նոր մարզագույքով»,- ասաց նա։

Ըստ նախագծի՝ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ՀՀ ըմբշամարտի հավաքականի լավագույնս նախապատրաստվելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխման արդյունքում լրացուցիչ հատկացնել ևս 8,420.0 հազար դրամ: 

«Խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ մեր մարզիկները միջազգային ստանդարտների համապատասխան ծանրաձողեր չունեն։ Նրանց հետ մեր հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին։ Այսօր հուլիսի 1-ն է․ ինչո՞ւ է երկու ամիս անց այս որոշումը կայացվում, և ծանրաձողերը ե ՞րբ կլինեն տեղում։ Ես նշել էի, որ ունենք 20 լրակազմ ծանրաձողի անհրաժեշտություն։ Որոշումից եմ տեղեկանում, որ 7 լրակազմ է հատկացվելու։ Նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու։ Եթե ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմն 20-ը պետք է լինի»,- ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+