Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:22

«Իջևան» ԲԿ տնօրենն՝ ազատման դիմում գրելու մարզպետի հորդորի մասին

«Իջևան» ԲԿ տնօրենն՝  ազատման դիմում գրելու մարզպետի հորդորի մասին

«Իջևան» բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ընտրություններից հետո իրեն հորդորել է ազատման դիմում գրել, քանի որ  աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով, աջակցել է ընդդիմությանը կամ արտահայտվել նրա օգտին։

«Դա կեղծ տեղեկություն է։ Ինձ որևէ մեկը չի հրահանգել ազատման դիմում գրել։ Հանդիպել եմ մարզպետի հետ, նորմալ է անցել, որևէ հրահանգ կամ կոչ իմ վերաբերյալ չի եղել»,- պնդեց նա։

«Իջևան» ԲԿ տնօրենը վստահեցնում է՝ քաղաքականությամբ չի զբաղվում։

«Ես բժիշկ եմ և կատարում եմ իմ մասնագիտական աշխատանքը։ Իմ աշխատակազմին էլ հորդորել եմ չզբաղվել քաղաքականությամբ։ Մենք աշխատողներ ենք՝ ծանրաբեռնված գրաֆիկով մեր գործն ենք կատարում։ Մարդիկ իրենց կամքով ընտրել են այն քաղաքական ուժին, որին ցանկացել են»,- պարզաբանեց Էդուարդ Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝  իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում ոչ միայն համայնքապետերի նկատմամբ, այլև տարբեր կառույցների ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Իջևան» և Աչաջուր ԲԿ-ի տնօրենների նկատմամբ, որոնք, իբրև աչքի են ընկել ընդդիմադիր հայացքներով։

Այս հարցով Աչաջուր ԲԿ-ի տնօրեն Կորյուն Վարդապետյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ բժիշկը զբաղված էր և հորդորեց ավելի ուշ իր հետ կապ հաստատել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+