Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:00

Մեծ Բրիտանիան շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունները բարեհաջող անցկացնելու առթիվ

Մեծ Բրիտանիան շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունները բարեհաջող անցկացնելու առթիվ

Մեծ Բրիտանիան շնորհավորում է հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ:

Այս մասին ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը:

Կազմակերպությունից ստացված հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ԺՄԻԳ-ին դիտորդական առաքելության աշխատանքի և զեկույցների համար՝ ներառյալ նախնական արդյունքների և եզրակացությունների հայտարարությունը:

«Մենք ուրախ էինք տեղեկանալ, որ ընտրությունները մրցակցային էին և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին ՝ չնայած սուղ ժամկետներին: Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ քարոզարշավի ժամանակահատվածը բնութագրվում էր ինտենսիվ բևեռացվածությամբ և ստվերվում էր աճող ագրեսիվ հռետորաբանությամբ: Մտահոգիչ է նաև կանանց պասիվ մասնակցությունը ընտրարշավին:

Մենք անհամբեր սպասում ենք ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցին, որը արժեքավոր ուղեցույց կտա, թե ինչպես պետք է փոխել ընտրական գործընթացը այն բարելավելու համար: ԺՀՄԻԳ-ի այս օբյեկտիվ դիտարկումներն ու առաջարկությունները անգնահատելի գործիք են, և մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը լիարժեք օգտագործել դրանք, այդ թվում`ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս և նախորդ առաջարկությունների կատարման միջոցով», — ասվում է դիվանագետի հայտարարության մեջ:

Նիլ Բուշը հավելել է, որ Միացյալ Թագավորությունը կշարունակի սերտ գործընկերությունը Հայաստանի հետ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+