Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:44

Մուկուչյանի պարզաբանումը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատներից հնարավոր հրաժարման մասին

Մուկուչյանի պարզաբանումը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատներից հնարավոր հրաժարման մասին

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց  ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ մանդատներից հրաժարվելու ինստիտուտն ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է ։

Ըստ  նրա՝  այս փուլում մանդատներից հրաժարման ինստիտուտ չունեն ամրագրված։

«Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ թեկնածուները, որոնց մանտադներ են տրամադրվում, հրաժարվում են ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»,- հավելեց նա։

Այն դեպքում, երբ ամբողջ խմբակցությունն է հրաժարվում մանդատից, Մուկուչյանի խոսքով, սա նշանակում է, որ ոչ ոք մանդատ չի ստանա և խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան։

ԿԸՀ նախագահն անդրադարձավ ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ մի շարք տեղամասերի հոսանքազրկմանը:

Մուկուչյանը վստահեցրեց, որ փորձել են  համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնս կարճ ժամկետներում իրականացնել վերականգնում:

«Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման դեպքում շարունակել աշխատանքը: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց վերականգնվելու պարագայում դրանք ըստ էության վերականգնվում էին»,-  պարզաբանեց նա։

Դիտարկմանը՝ պատահակա՞ն էին արդյոք հոսանքազրկումները, նա ընդգծեց, թե նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության արդյուքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր  Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+