Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:57

ՔՊ-ն իշխանություն ձևավորելու շանս չի ունենա, քանի որ չունի «պոտենցիալ պարտնյոր»․ Վիգեն Հակոբյան

Խորհրդարանի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված օրեր, նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Սոցիալական հարցումների արդյունքները 8-րդ գումարման ԱԺ-ի մոտավոր կազմի մասին խիստ տարբեր են։

Armenia Today-ի հետ զրույցում քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ ձևավորվելիք Ազգային ժողովը, իր պատկերացմամբ, բաղկացած կլինի 4 քաղաքական ուժերից։

Ներկայում իշխող կուսակցությունը՝ ի դեմս ՔՊ-ի, ԱԺ-ում ներկայացված կլինի, սակայն իշխանություն ձևավորելու շանս չի ունենա, քանի որ չունի «պոտենցիալ պարտնյոր», ԱԺ կանցնի նաև «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ վերջին երեք քաղաքական ուժերը հայտարարել են, որ որևէ պարագայում կոալիցիա չեն կազմելու ՔՊ-ի հետ։ 

Մեր դիտարկմանը, թե կարծիքները ԲՀԿ-ի՝ ՔՊ հետ կոալիցիա չկազմելու որոշման մասին այնքան էլ միանշանակ չեն, Հակոբյանն ասաց, որ ԲՀԿ-ն երկու անգամ է հայտարարել դրա մասին։

Քաղաքագետը քիչ հավանական է համարում նման քաղաքական հայտարարությունունների դրժումը, որովհետև այդպիսի հայտարարություններով կարծես նախանշվեն սահմաններ, որոնցից այն կողմ ուժը չի անցնի։

«Հասկանում եմ, թե որտեղից են գալիս այդ խոսակցությունները, ինչից ելնելով կարող են այդպիսի խոսակցություններ լինել, սակայն հիշենք, որ ԲՀԿ առաջնորդը վերջին երկու տարիներին բավականին ընդդիմադիր կեցվածքով է հանդես եկել, առաջնորդն է ձերբակալվել, կուսակցության քաղաքական կուրսի հանդեպ ճնշում է եղել, բայց եկեք չմոռանանք, որ ԲՀԿ-ն ունի արտաքին քաղաքական լուջ կապեր, որոնց կարծիքը նույնպես կարևոր է իր համար»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Նշենք, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Դրան մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+