Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:53

ԱԳ փոխնախարարները հրաժարական են տվել նույն պատճառաբանությամբ․ Արմեն Ղևոնդյան

ԱԳ փոխնախարարները հրաժարական են տվել նույն պատճառաբանությամբ․ Արմեն Ղևոնդյան

ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարներն ազատման դիմումներ են գրել, այս պահին դրանք  բավարարվել են մասնակի: Այս մասին Կառավարության նիստից հետո  լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԳ  փոխնախարար Արմեն Ղևոնդյանը:

Նա ևս հրաժարականի դիմում է  ներկայացրել, բայց իր դիմումը  դեռևս չեն ստորագրել։

Նրա խոսքով ինքը նույնպես նույն  պատճառով է հրաժարական տվել, ինչ գործընկերները՝ միաժամանակ նշելով, որ հրաժարականի դրդապատճառները հայտնի են։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ պատճառաբանությամբ են հրաժարական տվել, ԱԳ փոխնախարարը, սակայն  հարցին հստակ պատասխան չտվեց։

Արմեն Ղևոնդյանի խոսքով Արտաքին գերատեսչությունը 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի շահերի իրականացման: 

 Հիշեցնենք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել  Արա Այվազյանը։

 Որոշ  ժամանակ անց  ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնել էին, որ  նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Հունիսի 8-ին   փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել էր երեք փոխնախարարներին՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին ազատելու որոշումները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+