Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:23

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը Ղարաբաղի հետ կապ չունի. Լավրով

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կատարում են իրենց լիազորությունները, այնտեղ խոշոր միջադեպեր չկան, դա գիտեն եւ Բաքվում, եւ Երեւանում։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ առանձին մանր անհարթությունները արագորեն վերացվում են։ Ի՞նչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածությանը, ապա Լեռնային Ղարաբաղի հետ այն կապ չունի, ընդգծել է Լավրովը:

«Արյունահեղությունն ավարտվեց մի փոքր ավելի ուշ, քան մենք կողմերին էինք առաջարկում, և մեր մեղքը չէ, որ պատերազմը տևեց ավելի երկար, քան կարող էր լինել։ Ռուսաստանն ընդամենը միջնորդ էր և չէր կարող ստիպել կողմերին՝ մեկին կամ մյուսին․ մենք կարող էինք միայն համոզել, որ հետագա արյունահեղությունն անիմաստ է և չափազանց վտանգավոր», — ասել է Սերգեյ Լավրովը։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է, որ այն պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, բայց գլխավորն այսօր խաղաղ կյանքի վերադարձն է տարածաշրջան:

«Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար պետք է ոչ թե արթնացնեն կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության մեջ։ Եվ այդ ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, մի քանի տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները կլուծվեն շատ ավելի հեշտ», — ասել է Լավրովը։

Ինչ վերաբերում է Երեւանի եւ Բաքվի ու որոշ հարեւան պետությունների հայտարարություններին, ապա Լավրովի խոսքով, դրանք հաճախ պայմանավորված են հույզերով:
Այդ խնդրի լուծմանը, Լավրովի խոսքով  ուղղված է նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

«Եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունավետությունը կորոշվի առաջին հերթին նրանով, թե որքանով այդ ապաշրջափակումն ուղղակիորեն կօգնի բարելավել մարդկանց կյանքը։ Այդ եռակողմ քննարկումներում թե՛ Թուրքիայի շահերը, թե՛ Իրանի շահերը միանշանակ հաշվի են առնվում, այլապես այդ ամբողջ ապաշրջափակումը առավելագույն արդյունք չի ունենա», — ասել է Լավրովը ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը շատ օգտակար եւ կայունացնող գործոն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+