Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:11

Տարածաշրջանում ոչ մեկին պետք չէ լայնամասշտաբ պատերազմ, առավել ևս՝ Հայաստանին․ Թորոսյան

Գերեվարված 6 զինծառայողների վերադարձի համար բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում  են։ Մոսկվայում Ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններն ունեցել են հստակ շեշտադրումներ և շարունակվելու են։Որպեսզի հասնենք այն հանգուցալուծմանը, որի մասին բազմիցս ենք ասել՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը։

Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ դա տեղի է ունենալու մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ՀՀ ԶՈւ ակտիվ մասնակցությամբ։

Գերիների վերադարձի համար տարվող բանակցությունների շրջանակում հաջորդ հանիպման համար օր և ժամ Թորոսյանը չնշեց։ Այն լուրերը, թե դա տեղի կունենա ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, Թորոսյանը չհաստատեց՝ նշելով, որ ՀՀ ներքին քաղաքական գործընթացները չեն անդրադառնում գերիների հարցով բանակցությունների վրա։

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց, որ սահմանների դեմարկացիայի հարցը որևէ կապ չունի գերիների վերադարձի հետ։ 

«Սահմանազատումը  իրավական, դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների միջև տարվող երկարատև աշխատանք է, որը կարող է ձգվել տարիներով»,- ասաց Թորոսյանը։ 

Նա նաև ընդգծեց տարածաշրջանում առկա լայնամասշտաբ պատերազմական գործողության ռիսկերի մասին՝ ասելով․

«Տարածաշրջանում ոչ մեկին պետք չէ լայնամասշտաբ պատերազմ, առավել ևս՝ Հայաստանին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+