Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:42

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիմեն միջազգային դատարան․ Արա Պապյան

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիմեն միջազգային դատարան․ Արա Պապյան

Հայ- ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձությունները հանգուցալուծելու ուղղությամբ հայկական իշխանությունները պետք է շատ ավելի արագ և վճռական գործեն, ինչը չի արվում։ Armenia Today-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանն՝ անդրադառնալով սահմաններում տեղի ունեցող իրադարձություններին։

«Մենք ցանկություն չունենք բախման գնալու, բայց նաև պետք է հասկանանք, որ, երբ թշնամին համարժեք պատասխան չի ստանում,  երես է առնում և  ավելի առաջ  է գնում իր գործողություններում։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը  դեսպաններից որևէ մեկին պետք է որպես անձանական ներկայացուցիչ ուղարկեր տարբեր երկրներ և կներկայացներ ստեղծված  իրավիճակը։ Մենք միշտ այս տարբերակն օգտագործել ենք։  Բայց նա ոչ միայն  նման քայլերի չի գնաում, այլ՝ ինքը մինչև իսկ համարժեք պատասխաններ չի տալիս այն առաջարկներին, որ մենք ստանում ենք տարբեր երկրներից»,- ասաց նա։

 Արա Պապյանի խոսքով՝  նախ պետք է հասկանալ, թե ինչ սկզբունքով է հայ- ադրբեջանական սահմանը որոշվելու։ Նրա կարծիքով՝  քաղաքակիրթ աշխարհում նման խնդիրները լուծելու համար պետությունները դիմում են դատարան, փորձագետն առաջարկում է  նույն մեթոդով  շարժվել։

«Եկեք գնանք միջազգային դատարան, ամեն կողմ թող  ներկայացնի իր փաստարկները։  Կստեղծվի միջազգային հանձնաժողով, որը քայլ առ քայլ նախ քարտեզի վրա դելիմիտացիա կանի, ապա՝ դեմարկացիա։  Հիմա, երբ GPS  սարքով, գնում ասում են՝ այս սարն իմն է, այս ծառն իմն է, ճիշտ չէ և հակաօրինական է»,- նկատեց նա։

 Անդրադառնալով  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Սոթք- Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների տեղակայման աջարկին, Արա Պապյանը նշեց․ « Եթե ասում է՝ կողմերը պետք է հետ քաշվեն, ընդունելի տարբերակ չէ, քանի որ Ադրբեջանն է ներխուժել մեր տարածք։ Միջնորդների տեղակայումն առանձնապես ոչինչ էլ չի տալու մեզ։ Եթե Ադրբեջանը ցանկանա առաջացանալ, միևնույն է կառաջացան։  Դիտորդները միշտ էլ երկակի ձևակերպումներ են տալու։ Ադրբեջանը դիտորդների աչքի առաջ չի առաջանա, բայց կգա, զինվորներին գերի կվերցնի։  Դիտորդները սահմանապահներ չեն լինելու, որ յուրաքանչյուր 50 մետրի վրա կանգնեն։ Այստեղ ավելի շատ քաղաքական լուծում է պետք»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+