Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:39

Հայաստանում այլևս իշխանություն չկա, կա մոլագար պոպուլիստ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Սա աղետ է, սա պետականաքանդություն է, սա զարհուրելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ վեց զինծառայողների գերեվարմանը։ 

«Մայիսի 12-ից Ադրբեջանի ԶՈւ-ի մի քանի հարյուր ներկայացուցիչներ ներխուժել են ՀՀ տարածք, ու երեք-չորս օրը մեկ ՊՆ-ն նույն հայտարարությունն է անում։ Նրանք մտել են մեր տուն, հատուկ պահպանության տարածք ու գերեվարել են մեր զինվորներին։ Նոր հայտարարություն տարածվեց նաև այն մասին, որ Գեղարքունիքում  կրակոցներ են եղել։ Իրավիճակն անկառավարելի է»,-ասաց նա։ 

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես գալիս։

«Ես առաջարկել  եմ, որ Նիկոլ Փաշինյանը չգա նիստին, որովհետև նա ամեն ինչի մասին խոսելու է, բացի բուն խնդրից։ Երկրի ղեկավարը, որը չի կարողանում լուծել իր զինվորի անվտանգության խնդիրը, րոպե առաջ պետք է հեռանա։ Իշխանությունը, որն ի զորու չէ պաշտպանել իր երկրի սահմանները և դիմում է բոլորին, կառչում է բոլորից ու մեղադրում է բոլորին, այդ իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա։ Հայաստանում այլևս իշխանություն չկա, կա մոլագար պոպուլիստ»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+