Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ եւ արգասաբեր գործունեություն մաղթել. «Վստահ եմ, որ Դուք կարեւոր ներդրում կունենաք եւ կնպաստեք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»: Միրզոյանը շնորհավորել է դեսպանին երեկ՝ մայիսի 25-ին, Արգենտինայում նշվող ազգային տոներից մեկի՝ Մայիսյան հեղափոխության օրվա առթիվ:

ԱԺ նախագահի խոսքով` չնայած աշխարհագրական մեծ հեռավորությանը` երկու երկրների միջեւ հարաբերությունները բարեկամական են, առկա է կառուցողական քաղաքական երկխոսություն: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հակահայկական հայտարարություններն ու գործողությունները, ինչը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեւէ չի կարող անվտանգ ապրել  այդ երկրի կազմում. «Մեր համոզմամբ՝ ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել բացառապես նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»:

Միրզոյանը նաեւ անդրադարձել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինվորների ներխուժմանը եւ դրա վերաբերյալ բազմաթիվ երկրների հայտարարություններին, ըստ որոնց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դրվել, եւ ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան:

Հանդիպման ավարտին դեսպանը Արարատ Միրզոյանին փոխանցել է Արգենտինայի նախագահի եւ արտաքին հարաբերությունների նախարարի ուղերձները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+