Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:12

Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը ընտրություններին չեն մասնակցի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ մտադիր չէ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։ Մանե Թանդիլյանը ևս միացել է այս որոշմանը։

«Արցախյան պատերազմի հետևանքով տեղի ունեցող ընտրությունները պետք է դառնային ընտրություն ապագայի տեսլականի համար, ընտրություն՝ սխալների վերաիմաստավորման մասին, ընտրություն՝ մեր ուղու և արագորեն վերակազմակերպվելու մասին։

Այնինչ, հասարակությունն ստիպված է ընտրել երկիրը կեղեքողների և երկիրը անգործության մատնածների միջև, քաղաքական ամբարտավանության և քաղաքական անմեղսունակության միջև՝ այդպես էլ չընդունելով 30 տարվա ընթացքում յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը և պարտադրելով ժողովրդին՝ «նշանակել» մեղավորներ և դատավորներ։

Բոլորի կողմից ընտրատարածք չհամարվող Արցախի մոռացության ֆոնին՝ պայքար է գնում ամեն գնով իշխանությունը պահելու, իշխանությունը զավթելու և իշխանության շրջապատում հայտնվելու համար՝ այս ամենը ներկայացնելով հանուն պետության և հանուն ժողովրդի։

Ակնհայտ է, որ քաղաքացիների ճնշող մեծամասությունն ընտրություն է կատարելու հուզական մթնոլորտում՝ չունենալով որևէ սպասում, դադարելով երազել․․․

Խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը վերածվել է բացառապես ատելության և շոուների հարթակի, որտեղ բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը բոլորին դատում։ Նույնը շարունակվելու է նոր խորհրդարանում՝ նոր «դատավորներով» և նոր «մեղադրյալներով»։

Պաշտոնը, այդ թվում խորհրդարանական խմբակցությունը համարելով ընդամենը միջոց հայրենիքին ծառայելու համար՝ մենք գնում ենք երկրում իրական փոփոխությունների առաքելության ճանապարհով՝ այս ընտրությունը չդարձնելով պատմական նպատակ։

Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել չմասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արժանի է ապրել անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ երազանքը դառնում է նպատակ, նպատակն՝ իրականություն։

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքով համախմբել մտածողության փոփոխությունը, գիտելիքը, աշխատանքը, նվիրումը երկրի զարգացման հիմք համարող անհատների՝ ստեղծելով ապագայի իշխանության թիմ։

Մենք մեր քաղաքական թիմերի և համախոհների հետ ստեղծում ենք նոր քաղաքական ուժ, որը վերականգնելու է Հայաստանի և հայի կորցրած հույսն ու հավատը՝ վերաիմաստավորելով պատահածը, վերականգնելով ազգային արժանապատվությունը՝ Հայաստանը ապրելու երկիր դարձնելու հանձնառությամբ։

Մանե Թանդիլյան

Մեսրոպ Առաքելյան»,-նշվում է հրապարակման մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+