Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:52

Պատգամավորն Ալիևի քաղաքականությունը համեմատել է ֆաշիզմի հետ

ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանը (Իռլանդիա) խոսեց անցած շաբաթ Հայաստան կատարած իր այցի՝ հանդիպումների և դրանց արդյունավետության մասին:

Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Զեկուցողը նշեց՝ գերիների և պատանդ պահվող անձանց հարազատների հետ ունեցած հանդիպման, ինչպես նաև փախստականների հետ ունեցած շփումների մասին: Պարոն Գավանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ այց կատարելը շատ կարևոր է, և որ անկախ քաղաքականությունից՝ հումանիտար խնդիրների դեպքում Արցախ այցը չպետք է խոչընդոտների հանդիպի:

Իմ ելույթում շնորհակալություն հայտնեցի պարոն Գավանին Հայաստան կատարած այցի և այստեղ ունեցած հանդիպումների համար: Շեշտեցի, որ հրատապ հարց է շարունակում մնալ հայ ռազմագերիների հարցը և արձանագրեցի, որ Ադրբեջանի Ազգային Ժողովի նախագահը «թղթի կտոր» է անվանել վերջերս Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:

Սա ցույց է տալիս պաշտոնական Բաքվի վերաբերմունքը միջազգային հանրության կոչերի նկատմամբ, ուստի այս հարցը հրատապ լուծում է պահանջում, հատկապես հաշվի առնելով, թե ինչ վտանգներ են սպառնում մեր հայրենակիցներին Բաքվում:

Խոսեցի նաև Սյունիքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից եկող սադրանքների և մեր պատրաստակամության մասին՝ լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինվորները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը:

Ամփոփելիս հետևյալ հարցն ուղղեցի իմ եվրոպացի գործընկերներին՝ «Այժմ հաճախ է խոսվում խաղաղությունից, բայց խաղաղությունը լոկ բառ չէ, դա գործողություններ է ենթադրում, մինչդեռ Ադրբեջանի գործելաոճը բնավ չի տանում խաղաղության ձևավորմանը:

Հարց տվեք ձեզ՝ արդյոք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հնարավո՞ր էր խաղաղության գնալ Հիտլերի հետ, հենց նմանատիպ իրավիճակ է ստեղծվել այսօր Հարավային Կովկասում Ադրբեջանի նախագահի կողմից տարվող քաղաքականության հետևանքով»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+